Blog & news

PMP նոր քննության 4 կարևոր փոփոխությունները, որոնք պետք է իմանալ

Armenian
Ինչպես գիտենք, 2021 թվականի հունվարից կփոխվի Project Management Professional ​​(PMP) որակավորման քննության բովանդակությունը:


Skillsoft միջազգային առաջատար կրթական հարթակը մշակել է PMP որակավորման նոր դասընթաց, որի բովանդակությունը ամբողջովին թարմացված է և լիովին համապատասխանում է PMP որակավորման նոր քննության ծրագրին։ Մենք պատրաստ ենք օգնել Ձեզ և Ձեր թիմին նախապատրաստվել PMP քննությանը ամենաթարմ կրթական նյութերով, ինչպես նաև՝ տրամադրել խորհրդատվություն։

Ներկայիս մարտահրավերները պահանջում են նոր մոտեցումներ և կատարելագործման գործիքներ։ Տեխնոլոգիական նորարարությունները և գործարար միջավայրի փոփոխությունները նախագծի նպատակները դարձնում են «շարժվող թիրախներ», որոնց հասնելու համար Project Manager-ին անհրաժեշտ են այլ մոտեցումներ։ Project Management Institute (PMI) նպատակն է առաջարկել այնպիսի որակավորում, որն իսկապես կարտացոլի Project Manager-ի դերը արագ փոփոխվող միջավայրում:  

Ի՞ՆՉ Է ՆԵՐԱՌՎԱԾ PMP ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՆՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

PMP նոր քննությունը ամբողջությամբ տարբերվելու է նախորդ թարմացումներից: Ահա թե ինչպես.

  • Նոր քննության բովանդակությունը գնահատելու համար PMI-ը հրավիրել է անկախ խորհրդատուների: Նրանք կենտրոնացել են ոչ թե PMBOK ուղեցույցի, այլ Project Manager-ների իրական առաջադրանքների վրա:

  • Նոր քննությունը կներառի 50% նյութեր նախագծերի կառավարման կանխատեսման (Waterfall) և 50% ճկուն (Agile) կամ հիբրիդային մոտեցումներից։
Քննությունը հիմնված կլինի սկզբունքների վրա՝ ի տարբերություն նախորդի, որը հիմնված էր գործընթացների վրա: Նախագծերի կառավարման այս մոտեցումը պակաս հրահանգչական է և առավել կենտրոնացված է արժեքների ապահովման վրա:

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՍՊԱՍՎՈՂ ԹՈՓ 4  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱԼ

1․ Կլինեն քննության 3 ոլորտներ (domains), որոնք պահանջվում են նախագծի կառավարման գործիքակազմի պրակտիկ կիրառման համար: Այդ 3 ոլորտներն են՝  Մարդիկ (People), Գործընթացներ (Process) և Բիզնես միջավայր (Business Environment):
2․ Այս ոլորտներին հատկացված քննության հարցերի մասնաբաժինները կկազմեն համապատասխանաբար 42%, 50% և 8%։



3․ Յուրաքանչյուր ոլորտ ներառում է ներկայիս նախագծերի ղեկավարներին վերաբերող առաջադրանքներ կամ պարտականություններ:
4․ Յուրաքանչյուր առաջադրանք պարունակում է մեկ կամ ավելի գործոններ (enablers)։ Դրանք ծառայում են որպես գործողությունների օրինակներ, որոնք ծրագրի ղեկավարը կարող է կատարել առաջադրանքն ավարտին հասցնելու համար:



Skillsoft-ի կողմից առաջարկվող կրթական դասընթաց

Կա թյուր կարծիք, որ PMP քննությունը հիմնված է բացառապես PMBOK ուղեցույցի վրա: Այս նոր քննությունը հիմնված կլինի PMI-ի գրականության ցանկում ներառված 10 գրքերի վրա: Չնայած այս նյութերն օգտակար են քննությանը նախապատրաստվելու համար, այնուամենայնիվ նոր քննությունը կարող է նաև ներառել այլ աղբյուրներից ձեռքբերված գաղափարները և առաջադեմ փորձը, որոնք ընդգրկված չեն գրականության ցուցակում:

SKILLSOFT-Ը ԿՕԳՆԻ ՁԵԶ ԿԵՆՏՐՈՆԱՆԱԼ ԿԱՐԵՎՈՐԻ ՎՐԱ

Skillsoft-ի կողմից մշակված PMP որակավորման նոր դասընթացը կօգնի Ձեզ նախապատրասվել PMP նոր քննությանը և հասնել հաջողության։
Դասընթացը անցկացվելու է լսարանային ֆորմատով, մենթորների ուղեկցությամբ։


Դասընթացի մանրամասներին ծանոթանալու և գրանցման համար կարող եք անցնել այս հղումով՝ https://alvarium.am/pmpupdate


Գրանցվեք և նախապատրաստվեք PMP որակավորման նոր քննությանը։
Դարձեք պրոֆեսիոնալ և պահանջված մասնագետ։