Blog & news

Մեր նոր համագործակցությունը «Nairi Insurance» ընկերության հետ | «Skillsoft Armenia»

Armenian

Nairi Insurance-ը, լինելով Հայաստանի առաջատար ապահովագրական ընկերություններից մեկը, ունի հստակ առաքելություն՝ մատուցել հաճախորդներին հուսալի, նորարար և թվային լուծումներով ծառայություններ։ Nairi Insurance-ի տեսլականն է լինել ամենահուսալի ապահովագրական գործընկեր՝ շարունակաբար կատարելագործելով ծառայությունները։

Այս առաքելության և տեսլականի իրականացման համար Նաիրի ինշուրանսի առաջնային ցանկություններից և նպատակներից մեկն է աշխատակիցների շարունակական կրթության հնարավորության ստեղծումը։ Նոր ինֆորմացիայի ձեռքբերումն ու դրա կիրառումը աշխատավայրում ընկերության հաջող առաջընթացի գրավականն են, և հենց այս նպատակի շուրջ ստեղծվեց Nairi Insurance և Skillsoft Armenia համագործակցությունը։




2023 թվականին արդեն իսկ ունեցել ենք դրական փորձառությամբ երկարաժամկետ համագործակցություն Նաիրի Ինշուրանսի հետ` Skillsoft Armenia-ի՝ MIT leadership course-ի շրջանակներում։ Այս հաջողված ու դրական համագործակցության արդյունքում էլ Նաիրի Ինշուրանսի կողմից որոշում կայացվեց աշխատակիցների համար ապահովել Skillsoft կրթական հարթակի հասանելիությունը՝ (https://imnairi.percipio.com/) աշխատակիցների համար բացելով հարթակի ողջ կրթական նյութի հասանելիությունը։

Skillsoft-ն իր Percipio կրթական հարթակում ունի մի շարք նորություններ և տրամադրում է նոր հնարավորություններ՝ թվային ոլորտի, արհեստական
բանականության, ոլորտային մասնագիտացման և այլ ուղղություններում։ Հարթակի տված գիտելիքները և կրթական նյութերը կարևոր են աշխատավայրում շարունակական կրթություն ներդնելու և աշխատակիցների՝ մշտական մասնագիտական աճը ապահովելու համար։



Ուրախ ենք համագործակցության ևս մեկ ուղղության համար և համոզված ենք, որ հարթակի բազակողմանի և լայն հնարավորությունները լրացուցիչ
խթան կդառնան աշխատակիցների մասնագիտական առաջընթացի և որակավորման համար, ինչը վստահաբար կօգնի աշխատակիցներին իրենց առաջ դրված խնդիրներն ու բիզնես-առաջադրանքներն առավել արագ և արդյունավետ իրականացնելուն։