Blog & news

«Տելեկոմ Արմենիա» ընկերության Case Study-ն | Հաջողված համագործակցություն «Skillsoft Armenia»-ի հետ

Armenian
Գործելով «Beeline» ապրանքանիշի ներքո՝ «Տելեկոմ Արմենիա»-ն առաջին հեռահաղորդակցության օպերատորն է Հայաստանում։ Առ այսօր ընկերությունը շարունակաբար կատարելագործվում է՝ տրամադրելով օգտատերերին միջազգային չափանիշներին համապատասխան բջջային ու ֆիքսված հեռահաղորդակցության և ՏՏ լուծումներ։

Բիզնես մարտահրավեր

«Տելեկոմ Արմենիա»-ն առաջնային դիրքում է թվային տեխնոլոգիաների և սկսնակ էկոհամակարգերի աջակցման ու խրախուսման հարցում։ Հայաստանում թվային համայնքի աճը խրախուսելու, հաճախորդի կարիքները բավարարելու և առաջատար լինելու նպատակով՝ ընկերությունը շարունակաբար փնտրում է աշխատակիցների ուսուցման ու կատարելագործման արդիական և նորարարական ճանապարհներ։

Տեխնոլոգիական լուծումների և այդ նորարարություններին աջակցող մասնագետների աճող պահանջարկը բավարարելու նպատակով՝ «Տելեկոմ Արմենիա»-ն կարիք ուներ թարմացնելու ուսուցման մշակույթը առավել ճկուն լուծումներով՝ աշխատակիցներին հնարավորություն տալով ստանալ անհրաժեշտ գիտելիքներ ցանկացած պահի, ցանկացած վայրում։

Ընկերության առաջնային մարտահրավերներից էր կառուցել ուսումնական միջավայր՝ հիմնական շեշտը դնելով ՏՏ, տեխնոլոգիական և առաջնորդության հմտությունների զարգացման վրա։ Ընդ որում՝ կարևոր էր աշխատակիցներին տալ ազատություն սեփական նպատակները սահմանելու ու դրանց հասնելու ճանապարհը գծելու հարցում։





Ինչպես օգնեց «Skillsoft»

«Տելեկոմ Արմենիա»-ն ներդրեց «Skillsoft» կրթական հարթակը՝ աշխատակիցներին տրամադրելով հասանելիություն կրթական ողջ նյութերին։ Իր հերթին, «Skillsoft»-ն ընկերության պահանջներին ու աշխատակիցների կարիքներին համապատասխան տարանջատեց հատուկ ուղղություններ։

«Skillsoft»-ի մուլտիմոդալ լուծումների կիրառումը նշանակալի արդյունքներ գրանցեց ընկերության աշխատանքային հոսքում՝ թիրախավորելով ներքին ու արտաքին հաղորդակցության գործառնությունները։ Վերապատրաստման դասընթացների ավարտից հետո «Տելեկոմ Արմենիա»-ն հայտնեց վերապատրաստման ծախսերի նվազման դրական դինամիկայի և արդյունավետության բարձրացման մասին։
Հարթակի հնարավորություններն օգտագործվեցին աշխատակիցների մասնագիտական առաջընթացին ու որակավորմանը հետևելու և ձեռք բերված գիտելիքները բիզնես առաջադրանքներում կիրառելու նպատակով։