Blog & news

Հնարամիտ փրկություն

Armenian
Բոլոր ժամանակներում մրցակցությանը դիմակայելու և հզորի դեմ չընկրկելու համար անհրաժեշտ է եղել ճիշտ կիրառել սեփական հմտությունները՝ դրանք դարձնելով գործիք հաջողության հասնելու և դիրքերը հաստատելու համար։ Սեփական գիտելիքները վերափոխելով ռազմավարական մոտեցման և մարտավարության՝ հնարավոր է ցանկացած իրավիճակից հաղթանակած դուրս գալ։

Շահի և երկու բանտարկյալների մասին պատմող լեգենդը ներկայացնում է ռազմավարական մտքի ճկունությունը, որի շնորհիվ բանտարկյալներից մեկը կարողանում է դուրս գալ անելանելի իրավիճակից։ Հմուտ ռազմագետը նույնիսկ պաշտպանական դիրքում կարողանում է ցուցաբերել առավելագույն ճկունություն և օգտագործել հասանելի բոլոր գործիքները՝ իրավիճակն իր օգտին շրջելու համար։ Նույնիսկ ոչ շահեկան իրավիճակում նոր հնարավորություններ փնտրելու, գտնելու և ներկայացնելու հմտությունն ի վերջո բերում է հաջողության:

Լեգենդն իր պարզ օրինակով ցույց է տալիս ռազմավարական մտածողության ամբողջ ուժը։ Ապագան ճշգրիտ կանխատեսելը, ճկուն միտքն ու ռազմավարական մտածողությունը կիրառելու հմտությունները կարող են նույնիսկ կյանքեր փրկել։ 


Լեգենդի աղբյուրը՝ "The craft of power" - R.G.H. Siu