Blog & news

Փրկության հակառակ կողմը

Armenian


Մարդն իր կյանքում, դեռևս փոքր հասակից իր մտավոր, ֆիզիկական և էմոցիանալ կարիքները բավարարելու համար իր փորձերի ու կատարած սխալների հիման վրա, ձևավորում է գործելու համապատասխան ստրատեգիաներ, որոնք համահունչ են իր խառնվածքին ու միջավայրին։ Կյանքի յուրաքանչյուր իրավիճակում՝ կիրառելով այս ստրատեգիաները՝ մենք նույնականացնում ենք մեզ մեր ընտրած ստրատեգիաների հետ։ Մետաֆորիկ ասած, ձևավորում ենք կայուն և հաստատուն ռելսեր։

Ժամանակի հետ մենք անգամ մոռանում ենք, թե ինչ իրավիճակների կամ որ կարիքների բավարարման համար ենք սկսել օգտագործել դրանք, օրինակ՝ քննադատում, գայթակղում, պայքարում, մեկուսանում և այլն, իսկ երբ դրանք չեն աշխատում, սկսում ենք էլ ավելի շատ ջանք գործադրել դրանց վրա՝ ցանկալի արդյունքը ստանալու համար։ Արդյունքում այս ստրատեգիաները ենթագիտակցորեն ենք կիրառում և նվազեցնում ենք այլընտրանքների փնտրումն ու կիրառումը։ Իհարկե սա մի կողմից հեշտացնում է գործընթացը, սակայն հանգեցնում է ճկունության նվազմանը։

Ներկայացնենք նաև արդիական ու հետաքրքիր մի քանի օրինակներ առնչվող տարբեր ոլորտներին՝

  1. Մարքեթինգում, հաջողված գովազդային մեկ արշավից հետո, անընդմեջ նույն ստրատեգիան կիրառելով, կորցնում ենք նոր հնարավորությունները և լսարանը։
  2. Բանակցություններում – տիրապետելով միայն մեկ արդյունավետ գործիքի, փորձում ենք այն կիրառել ամենուր՝ հաշվի չառնելով միջավայրն ու բանակցային կողմին։
  3. Խաղատուն կամ կազինո – 1 անգամ հաջողության հասնելով ու հաղթանակ արձանագրելով՝ մենք սկսում ենք կրկին ու կրկին խաղալ։
  4. Հուշաթերթիկ (шпаргалка) - տեղին օրինակ է յուրաքանչյուրիս ուսանողական կյանքից․ երբեմն այն կարող է «փրկություն» դառնալ, սակայն երբեմն էլ դառնում է «չարիք»՝ ջուրը գցելով կատարված ամբողջ աշխատանքը։
  5. Դեղահաբ (հումորային) – օրինակ եթե մի դեղահաբը մի քանի անգամ օգնել է ազատվել ցավից կամ հիվանդությունից, ապա ամեն անգամ վատ ինքնազգացողության դեպքում ընդունում են նույն դեղահաբերը՝ ակնկալելով միևնույն ազդեցությունը (օրինակ Paracetamol կամ Advil)։