XY

Բիզնես վարժություն

Բիզնես վարժության մասին

Տևողությունը3–3.5ժամ
Խմբեր3խումբ
Փուլեր10փուլ
Կանոնների փոփոխություն3անգամ

Կիրառումը

Նպատակը՝

  1. 01Ուսումնասիրել վստահության առկայությունը միջանձնային հարաբերություններում,
  2. 02Հասկանալ փոխհարաբերություններում խմբերի նախընտրելի ռազմավարությունը՝ մրցակցային, թե համագործակցային։
  3. 03Դուրս բերել, թե մասնակիցները որքանով են միտված խնդրի լուծմանը և հարաբերությունների պահպանմանը։

Վարժության իրականացման ընթացքում հնարավորություն է ընձեռնվում ուսումնասիրել անհատի այնպիսի ունակություններ ինչպիսիք են՝

համոզելու ռիսկի դիմելու կապեր հաստատելու արդյունավետ հաղորդակցվելու հնարավորություններ փնտրելու համակարգային մտածողության իրավիճակի փոփոխությանը հարմարվելու կոնֆլիկտային իրավիճակների կառավարման պայմանավորվածությունների կատարման պատասխանատվության

Տեղաբաշխում

3 խմբերի համար համապատասխան միջավայր, որպեսզի նրանք լսեն և չխանգարեն միմյանց (նախընտրելի է 3 սենյակ, իրար մոտ, որոնցից մեկը աշխատանքային սենյակն է)։

ՍԵՆՅԱԿ 1
ՍԵՆՅԱԿ 2
ՍԵՆՅԱԿ 3
Աշխատանքային սենյակ

Ինչպես է աշխատում բիզնես վարժությունը

X-YX-Y բիզնես վարժությունը համարվում է բավականին բարդ վարժություն, որը պահանջում է մանրակրկիտ պատրաստվածություն։
10 · 3Բիզնես վարժության 10 փուլերի ընթացքում ընդհանուր կանոնները փոխվում են 3 անգամ և մրցակցող թիմերը կարող են փոխել իրենց ստրատեգիաները։
X / YՎարժության հիմնական իմաստը կայանում է նրանում, որ հիմք ընդունելով իրենց կողմից կայացված որոշումները՝ յուրաքանչյուր խումբ ընտրում է X կամ Y՝ կախված մյուս խմբերի ընտրությունից։

Միավորների հաշվարկը

Հաշվարկի 1-ին սխեման ցույց է տալիս, որ բոլոր խմբերը կկորցնեն 1-ական միավոր (միավորների չափը որոշվում է տեղական արժույթով՝ պայմանական դրամական միավորով), եթե նրանցից բոլորը ընտրեն X։

X
X
X
=
-1

Խմբերը կստանան 1-ական միավոր, եթե բոլորն ընտրեն Y։

Y
Y
Y
=
+1

Սակայն կարող են լինել նաև այլ արդյունքներ, օրինակ՝ 2 խումբ ընտրում է X, իսկ 3-րդը՝ Y (այս դեպքում այն խմբերը, որոնք ընտրել են X ստանում են 1-ական միավոր, իսկ խումբը, որը ընտրել է Y, կորցնում է 2 միավոր)։

+1
X
X
-2
Y

Փորձեք՝ ընտրեք X կամ Y

Սեղմեք յուրաքանչյուր խմբի քարտին՝ ընտրությունը փոխելու համար։

Խումբ 1
+1
Խումբ 2
+1
Խումբ 3
-2

10 փուլ, 3 սխեմա

1
2
3
4
5
6
7
8
9
10
10 փուլհաշվարկի 3 սխեմա

Բիզնես վարժության 10 փուլերում օգտագործվում է հաշվարկի 3 սխեմա (ստրատեգիա), որոնք փոխում են վարժության ընթացքը։ 10 փուլերն անցնելուց հետո խմբերից յուրաքանչյուրը հաշվում է եկամուտն ու կորուստները, մյուս փուլերում նոր ստրատեգիաներ մշակելու համար (քաղելով դասեր նախկին արդյունքների հիման վրա)։

Կապ մեզ հետ

X-Y բիզնես վարժություն՝ Alvarium training & consulting

Զանգահարել +374 93 34 03 57
X-Y

Բիզնես վարժություն · 3–3.5 ժամ

QR code for alvarium.amԿայք
Alvarium training & consulting +374 93 34 03 57    [email protected]