«Հանճարեղ բանակցողը» բանակցային բիզնես-վարժություն է, որը Ձեզ հնարավորություն կտա ձեռք բերել նոր և արդյունավետ բանակցային գիտելիքներ, զարգացնել ձեր բանակցային հմտություններն ու տարբեր իրավիճակներում ճկունություն դրսևորելու ունակությունը։
Այս բիզնես-վարժության մեջ կան ինչպես կարճ բանակցային իրավիճակներ՝ «էքսպրես-մարտեր», այնպես էլ կառավարման պատմություններ Մաքիավելիից, չինական ստրատագեմաներից։
Վարժության մեջ օգտագործվում են Վլադիմիր Տարասովի «էքսպրես-մենամարտեր»-ի տեխնոլոգիաները։
Դրանց իմացությունն ու կիրառումը հնարավորություն կտան հմտանալ այն բանակցային հնարքներում, որոնք կիրառվում են փորձառու և հմուտ բանակցողների կողմից։
