Արթուր Մարտիրոսյան
Բանակցություններ | Հարվարդյան մեթոդ
Նոյեմբերի 26-27, 2022
Օր
Ժամ
Րոպե
Վայրկյան
Բանակցություններ | Հարվարդյան մեթոդ
Հաջողության հասնելու կարևոր նախապայմաններից է բանակցային հմտությունների պատշաճ տիրապետումը։ Բանակցությունները առնչվում են կյանքի ցանկացած ոլորտին՝ բիզնեսից մինչև անձնական փոխհարաբերություններ։
Բանակցությունների Հարվարդյան մեթոդը բանակցային ամենարդյունավետ մեթոդներից է, որի ճիշտ կիրառման դեպքում մի քանի անգամ մեծանում է ցանկալի արդյունքին հասնելու հավանականությունը։ Այն հիմնված է «win-win» ստրատեգիայի վրա, որի շնորհիվ բանակցությունների ելքը դառնում է փոխշահավետ բանակցային բոլոր կողմերի համար։ Այստեղ կարևորվում են ոչ թե դիրքերը, այլ կողմերի հետաքրքրությունները։

Ցանկանո՞ւմ եք զարգացնել Ձեր բանակցային հմտություններն ու բացահայտել Բանակցությունների Հարվարդյան մեթոդի ողջ պոտենցիալը։
Ուրախ ենք տեղեկացնել, որ նոյեմբերի 26-ին և 27 -ին միջազգային բանակցությունների փորձառու մասնագետ Արթուր Մարտիրոսյանը Երևանում հանդես կգա «Բանակցություններ | Հարվարդյան մեթոդ» թեմայով դասընթացով։

- բարդ բանակցային գործընթացներում միջազգային մակարդակի փորձառու բանակցող, պրոֆեսիոնալ կոնֆլիկտաբան

- Հարվարդյան բանակցային մեթոդաբանության հիմնադիրներից մեկի՝ Ռոջեր Ֆիշերի գործընկեր, ում հետ աշխատել է շուրջ 20 տարի

- CMPartners ամերիկյան խորհրդատվական ընկերության առաջատար խորհրդատու, բիզնես-թրեյներ


Պարբերաբար խորհրդատվություն է տրամադրում և համագործակցում IBM, Nike, Boeing, Kraft Foods, CISCO, VTB և այլ ընկերությունների հետ։
«Բանակցություններ | Հարվարդյան մեթոդ»
երկօրյա դասընթացը ձեզ հնարավորություն կտա՝
1
ձեռք բերել արժեքավոր և կիրառելի գիտելիքներ արդյունավետ բանակցություններ վարելու համար
2
կարողանալ տարանջատել մարդուն խնդրից
3
կենտրոնանալ հետաքրքրությունների, ոչ թե դիրքերի վրա
4
սովորել ապրումակցել բանակցող երկրորդ կողմին՝ հետաքրքրությունների ու շահերի ճիշտ գնահատման ու փոխշահավետ լուծումներ գտնելու համար
5
սովորել ստեղծել կառուցողական միջավայր բանակցությունների վարման համար
6
լինել ճկուն և մշակել մի քանի այլընտրանքային տարբերակներ փոխշահավետ համաձայնության համար
Ամսաթիվը
Նոյեմբերի 26-27
Ժամը
10։00-18։00
Անցկացման վայրը
Էլիտ Պլազա բիզնես կենտրոն
Դասընթացի լեզուն
Ռուսերեն / Հայերեն
Մասնակցության գինը
ՍՏԱՆԴԱՐՏ ԳԻՆ
150,000 AMD
ՀԱՏՈՒԿ ԳԻՆ
130,000 AMD
(մինչև նոյեմբերի 15-ը գրանցվելու և վճարելու դեպքում)
ԽՄԲԱՅԻՆ ԳԻՆ
120,000 AMD
(4 և ավելի մասնակիցների դեպքում)
Հարցերի և մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝

+374 93 34 03 57
ԳՐԱՆՑՎԵԼ