Business Game
Cable Car
Activity Focus - Leading a team whose members are working in different locations.

Խաղի նպատակը

Ընդունված է, որ կազմակերպությունը ղեկավարում է առաջին դեմքը (գլխավոր տնօրեն, նախագահ և այլն) կամ լիազոր մարմինը (տնօրենների խորհուրդ, հիմնադիրների խորհուրդը և այլն)։

Հիմնականում դա այդպես է, բայց ոչ միանշանակ, քանի որ կազմակերպության ղեկավարման գործում այնուամենայնիվ իրենց ներգրավվածությունն են ունենում ոչ միայն կազմակերպության աշխատակիցները, այլև նրանց ընտանիքների անդամները, հարազատները, գործընկերները և հաճախորդները՝ բոլորն իրենց չափով ունենում են իրենց ազդեցությունը կազմակերպության կառավարման գործում։

Տեսականորեն, ցանկացած կազմակերպություն կարելի է կառավարել ցանկացած կետից (յուրաքանչյուր սոցիալական, պաշտոնական կամ «աշխարհագրական» դիրքից), ամեն ինչ կախված է անհատական կառավարման հմտություններից։

ցանկացած
կետից
ՎԱՐՉԱՊԵՏ
ԲԱՆԿ
ՀԱՍԱՐԱԿ ՔԱՂԱՔԱՑԻ
ՂԵԿԱՎԱՐ

Վարժության իրականացման ընթացքում մասնակիցներին հնարավորություն է ընձեռնվում զարգացնել, իսկ որակավորված դիտորդներին ուսումնասիրել այնպիսի հմտություններ և ունակություններ ինչպիսիք են՝

համոզելու ռիսկի դիմելու արդյունավետ հաղորդակցվելու հնարավորություններ փնտրելու իրավիճակի փոփոխությանը հարմարվելու կոնֆլիկտային իրավիճակների կառավարման պայմանավորվածությունների կատարման պատասխանատվության վերլուծական մտածողության ստեղծագործ մտածողության կառավարման արագ և դիպուկ կողմնորոշվելու էմոցիոնալ ինտելեկտի բանակցելու համակարգային մտածողության կապեր հաստատելու

Հաջողության չափորոշիչները

Այս խաղում սահմանված են հետևյալ նպատակները կամ հաջողության չափորոշիչները (ըստ առաջնահերթության).

Մասնակիցների համար՝

1

ունենալ անձնական ազդեցություն երկրի կառավարման գործում,

2

հասցնել մինչև խաղի ավարտը «ապուր ուտել» (այսինքն՝ պահպանել առողջությունն ու կյանքը),

3

վաստակել հնարավորինս շատ գումար։

ըստ առաջնահերթության

Երկրի ղեկավարների համար (կառավարության բոլոր ներկայացուցիչների համար)՝

  1. 1«կերակրել» ժողովրդին (կառավարության ներկայացուցիչները նույնպես ժողովրդի մասն են),
  2. 2ստեղծել մարդասեր հասարակություն, լիբերալ տնտեսություն՝ մարդկային արժեքներով,
  3. 3վերադարձնել արտաքին պարտքը (չթողնել այն հետագա սերունդների ուսերին),
  4. 4վերադարձնել ներքին պարտքերը,
  5. 5ապահովել բյուջեի կատարումը, այն է՝ խաղն ավարտել բյուջեի ավելցուկով։

Մասնակիցների գործողությունները

Կառավարում ցանկացած կետից

Երկրի ապագայում սեփական ազդեցությունն ունենալու նպատակով, ցանկացած կետից (անկախ ձեզ բաժին ընկած դերից) կառավարելու համար, անհրաժեշտ է՝

  1. ստեղծել աշխարհընկալման համապատասխան քարտեզ,
  2. դուրս բերել հիմնական ԴԵՐԱԿԱՏԱՐՆԵՐԻՆ կամ որոշում կայացնողներին՝ կառավարությունում, Ազգային Ժողովում, բիզնեսում և այլ ոլորտներում այն անհատներին ու խմբերին, ումից խաղի ընթացքում իրականում կախված են կառավարման հիմնական գործառույթները,
  3. հնարավորինս արագ գործնական կապ հաստատել կարևոր դերակատարների հետ,
  4. առաջարկել (վաճառել) դերակատարներին սեփական պլանների իրականացման համար արդյունավետ համագործակցություն, որը, միևնույն ժամանակ, կապահովի նաև տվյալ դերակատարի համար հաջողության չափորոշիչների ապահովում,
  5. վերահսկել և ճշգրտել պլանի գործնական իրականացումը,
  6. չմոռանալ սեփական անձի և նպատակների մասին, երբ պայմանավորվածություններ եք ձեռք բերում այլ անձանց հետ։
Աշխարհընկալման քարտեզ

Աշխարհընկալման համապատասխան քարտեզ մշակելու համար, պետք է՝

  1. ուշադիր կարդալ, մտածել, քննարկել ու հասկանալ խաղի կանոնները,
  2. ուսումնասիրել, թե ինչպիսին են խաղի պայմանները (տարածքը, իրավիճակը և այլն),
  3. դուրս բերել, թե ինչն է արգելված և ինչն է թույլատրված այս խաղի ընթացքում, ինչպես են գնահատվում խաղի ընթացքում ձեռք բերած հաջողությունները՝ ըստ չափորոշիչների,
  4. հասկանալ, թե որոնք են տեխնիկական գործընթացները, ինչպես են կազմակերպվում մթերքի գնումը, դրանց իրացումը շուկայում, եփելու համար դրանց կոմպլեկտավորումը, եփումը, ապուրով պնակների ստացումը, ապուրով պնակների իրացումը շուկայում, սնման գործընթացը և առողջ ապրելակերպի համար հավելավճարի ստացումը,
  5. հասկանալ, թե որոնք են հիմնական ծախսերը, եկամուտների աղբյուրները և շահույթի ստացման հնարավորությունները, ինչպես կարող է իրականացվել «փողի բաշխման» գործընթացը, և որոնք են «նվազագույն» և «առավելագույն» թվերը,
  6. հասկանալ՝ որոնք են գործնական որակական հատկանիշները, փորձն ու մյուս մասնակիցների նախասիրությունները, այլ դերակատարների ընտրած ռազմավարությունը, սխալներն ու թյուրըմբռնումները։

Խաղի կանոնները

Լիցենզիավիճակահանությամբ
Մթերքներցածր կամ բարձր որակի
Կաթսագնել կամ վարձակալել
Ապուրերեք բաժին
Վաճառքինքնարժեքից բարձր գնով
Հավելավճարառողջ ապրելակերպի համար
Կենտրոնական Բանկ → առևտրային բանկ → վարկ
Ապուր
Ապուր ուտելու համար անհրաժեշտ է կամ այն անձամբ եփել, կամ գնել արդեն պատրաստի ապուրի բաժին այն մարդուց, ով արդեն եփել է։
Ապուր
Ապուր պատրաստելու համար (որը պատրաստվում է երեք բաժնի համար), անհրաժեշտ է ունենալ կաթսա, անհրաժեշտ մթերքներ և գումար, որպեսզի կարողանաք վճարել եփելու գործընթացի համար։
Կաթսա
Կաթսա ունենալու համար պետք այն կամ գնել, կամ վարձակալել այն անձից, ով արդեն գնել է։
Մթերքներ
Մթերքների կոմպլեկտն ունենալու համար անհրաժեշտ է կամ այն գնել մեկ այլ պետությունից հաստատված գնով, կամ պայմանագրային գնով գնել այն անձից, ով արդեն գնել է այն այլ պետությունից։
Մթերքներ
Ապուրի մթերքները կարող են լինել ցածր որակի (ապուր աղքատների համար) կամ բարձր որակի (ապուր հարուստների համար)։
Մթերքներ
Այլ պետությունից մթերք գնելու համար անհրաժեշտ է ունենալ համապատասխան լիցենզիա և գումար։
Լիցենզիա
Լիցենզիաները ստանում են խաղի սկզբում՝ վիճակահանությամբ։
Լիցենզիա
Վիճակահանությամբ ստացված լիցենզիաներն անհատական են (ոչ թե ըստ ներկայացնողի) և իրենցից ներկայացնում են բեյջերում առկա ներդիր։
Բանկ
Գումարները կարելի է ստանալ ցանկացած առևտրային բանկից վարկի տեսքով՝ պայմանագրով սահմանված որոշակի տոկոսադրույքով, որը ստանում են Կենտրոնական Բանկի կողմից սահմանված տոկոսներից։
Բանկ
Առևտրային բանկ դառնալու համար, եթե չունեք վիճակահանությամբ շահած լիցենզիա, պետք է այդ լիցենզիան ստանաք Կենտրոնական Բանկից։
Շահույթ
Շատ փող աշխատելու համար անհրաժեշտ է հանդես գալ որպես ձեռներեց, ով ապուր է եփում, այսինքն՝ կարիք ունեցողներին վաճառել արդեն պատրաստի ապուրի բաժինները ինքնարժեքից բարձր գնով և ստանալ համապատասխան շահույթ։
Հավելավճար
Մեկ բաժին ապուր ստանալու համար քաղաքացիների կատարած ծախսերը վերջում փոխհատուցվել են առողջ ապրելակերպի համար տրվող հավելավճարներով, որը նրանց վճարվում է այլ պետության կողմից՝ որպես հասցեավորված հումանիտար օգնություն։
Հավելավճար
Այդ փոխհատուցումը էականորեն գերազանցում է մեկ բաժին ապուրի ինքնարժեքը։

Խաղի հիմնական փուլերը

30-40րոպեՆերկայացման փուլ
150րոպեԳործողությունների փուլ
30-40րոպեԱրդյունքների ամփոփման փուլ
Ընդհանուր՝210–230 րոպե

Մասնակիցների արդյունավետ քանակը՝ նվազագույնը 30, առավելագույնը՝ 200 մասնակից։

0
30նվազագույնը
200առավելագույնը

Կապ մեզ հետ

«Կառավարում ցանկացած կետից» բիզնես վարժություն՝ Alvarium training & consulting

Զանգահարել +374 93 34 03 57
Կառավարում ցանկացած կետից

Բիզնես վարժություն · 30–200 մասնակից

QR code for alvarium.amԿայք
Alvarium training & consulting +374 93 34 03 57    [email protected]