Նպատակը՝
Վարժության իրականացման ընթացքում հնարավորություն է ընձեռնվում ուսումնասիրել անհատի այնպիսի ունակություններ ինչպիսիք են՝
3 խմբերի համար համապատասխան միջավայր, որպեսզի նրանք լսեն և չխանգարեն միմյանց (նախընտրելի է 3 սենյակ, իրար մոտ, որոնցից մեկը աշխատանքային սենյակն է)։
Հաշվարկի 1-ին սխեման ցույց է տալիս, որ բոլոր խմբերը կկորցնեն 1-ական միավոր (միավորների չափը որոշվում է տեղական արժույթով՝ պայմանական դրամական միավորով), եթե նրանցից բոլորը ընտրեն X։
Խմբերը կստանան 1-ական միավոր, եթե բոլորն ընտրեն Y։
Սակայն կարող են լինել նաև այլ արդյունքներ, օրինակ՝ 2 խումբ ընտրում է X, իսկ 3-րդը՝ Y (այս դեպքում այն խմբերը, որոնք ընտրել են X ստանում են 1-ական միավոր, իսկ խումբը, որը ընտրել է Y, կորցնում է 2 միավոր)։
Սեղմեք յուրաքանչյուր խմբի քարտին՝ ընտրությունը փոխելու համար։
Խաղի 10 փուլերում օգտագործվում է հաշվարկի 3 սխեմա (ստրատեգիա), որոնք փոխում են խաղի ընթացքը։ 10 փուլերն անցնելուց հետո խմբերից յուրաքանչյուրը հաշվում է եկամուտն ու կորուստները, մյուս փուլերում նոր ստրատեգիաներ մշակելու համար (քաղելով դասեր նախկին արդյունքների հիման վրա)։
X-Y Բիզնես վարժություն · 3–3.5 ժամ