Խաղը մոդելավորում է կոնֆլիկտային բիզնես-իրավիճակ երեք կողմերի մասնակցությամբ, երբ ընդհանուր փոխզիջումային որոշման կայացմանը խոչընդոտում են յուրաքանչյուր կողմի առաջ քաշած բարոյական և փաստացի իրավունքների վերաբերյալ տարբեր տեսակետները
Խաղի նպատակն ու հրահանգները
Խաղն ունի բազում նպատակներ, մասնավորպես՝ այն մասնակիցներին թույլ է տալիս՝
Ակնառու կերպով պատկերացում կազմել բիզնեսում տարբեր վարքային դրսևորումների և բանակցությունների վարման տարբեր ոճերի մասին։
Պատկերացում կազմել միևնույն գործնական իրավիճակի վերաբերյալ ՝ ելնելով տարբեր դերային դիրքերից։
հրաժարվել պատճառահետևանքային կապերից, որոնք կոշտ բիզնես բանակցություններ վարելիս հանգեցնում են տարբեր արդյունքների
հետևել և գիտակցել սեփական իմիջի ձևավորման գործընթացը՝ որպես բիզնես վարքագծի անբաժան մաս
կատարել մյուս մասնակիցների կողմից կիրառվող տարբեր մոտեցումների և հնարքների փորձի փոխանակում
մշակել, ձևավորել և ամրապնդել նոր մոտեցումներ գործարար վարքագծում։
Թվարկված հնարավորությունները սահմանում են Խաղի հիմնական նպատակային նշանակությունը՝ որպես.
1․Արդյունավետ բիզնես վարժություն 2․ Մասնակիցների գործարար և բարոյական որակների էքսպրես գնահատում (տեստավորում)
Խաղի կառուցվածքը
Խաղի ընդհանուր տևողությունը 1-2,5 ժամ է (կախված մասնակիցների քանակից) և բաղկացած է հինգ փուլից։
Վարժության մեջ օգտագործվում են Վլադիմիր Տարասովի «էքսպրես-մենամարտեր»-ի տեխնոլոգիաները:
Դրանց իմացությունն ու կիրառումը հնարավորություն կտան հմտանալ այն բանակցային հնարքներում, որոնք կիրառվում են փորձառու և հմուտ բանակցողների կողմից:
Վլադիմիր Տարասով
Տալինի մենեջերների դպրոցի հիմնադիր
Այս վարժությունը ձեզ համար է, եթե դուք ցանկանում եք՝
Ձեռք բերել բանակցային նոր գիտելիքներ ու հմտություններ։
01
Զարգացնել ձեր բանակցային հմտությունները և բանակցություններում լինել ճկուն։
02
Ընդլայնել ձեր ընկերական շրջապատը նոր, օգտակար և հետաքրքիր կապերով։
03
Բացահայտել, թե որոնք են մարդկանց հետ շփման ձեր ուժեղ և թույլ կողմերը։