PHR® Professional in
Human Resources
Բարձրացրեք Ձեր վարկանիշը HR ոլորտում՝ ձեռք բերելով PHR որակավորում։
Skillsoft միջազգային առաջատար կրթական հարթակի PHR որակավորման դասընթացի հիման վրա՝ «Ալվարիում»-ը կազմակերպում է նոր ֆորմատով լսարանային դասընթաց, որի շնորհիվ կարող եք զարգացնել Ձեր կարիերան HR ոլորտում և նախապատրաստվել PHR որակավորման քննությանը։
Մասնակցելով PHR որակավորման դասընթացին՝ հնարավորություն կունենաք մեծացնել Ձեր գիտելիքների ու հմտությունների պաշարը HR ոլորտում, ինչպես նաև պատրաստ լինել հաջողությամբ հանձնել PHR որակավորման քննությունն ու ստանալ PHR սերտիֆիկատ HR Certification Institute®-ի (HRCI®) կողմից։

PHR որակավորման սերտիֆիկատը՝

1․
Կփաստի HR ոլորտում ձեր բարձր պրոֆեսիոնալիզմի մասին
2․
Կստեղծի նոր հնարավորություններ Ձեր կարիերայի աճի համար ոչ միայն լոկալ, այլ նաև ԱՄՆ աշխատաշուկայի մասշտաբով
3․
Կտա հնարավորություն վաստակել մի քանի անգամ ավելին

Ինչու մասնակցել այս դասընթացին․

Lսարանային ֆորմատ
Դասընթացն անցկացվում է լսարանային ֆորմատով, ինչը հնարավորություն է ստեղծում ակտիվ քննարկումների, խմբային աշխատանքների և իրական շփման։ Ինչպես նաև, նպաստում է բովանդակության արդյունավետ ընկալմանն ու պահպանմանը։
Փորձառու մենթորներ
Դասընթացում ներգրավված կլինեն փորձառու մենթորներ, ովքեր կուղղորդեն Ձեզ դասընթացի ողջ ընթացքում, կկիսվեն իրենց փորձով ու գիտելիքներով, ինչպես նաև` տարբեր հուշումներով։
6-ամսյա բաժանորդագրություն
6-ամսյա բաժանորդագրություն Skillsoft միջազգային կրթական հարթակին, որի շնորհիվ կունենաք հասանելիություն ոչ միայն PHR սերտիֆիկացիոն նախապատրաստական կուրսերին, այլև մի շարք այլ հետաքրքիր, օգտակար ու պահանջված կոնտենտի՝ Բիզնես, Կառավարում, ՏՏ և այլ թեմաներով։
Նոր և հետաքրքիր կապեր
Այս դասընթացը հնարավորություն է նոր և հետաքրքիր կապերի ստեղծման, որը կարող է դառնալ հիմք ոչ միայն կարիերայի աճի, այլև նոր համագործակցության համար։
Online bootcamp
Online bootcamp-երի մասնակցելու հնարավորություն, որոնց շրջանակներում կկարողանաք կապի մեջ լինել տարբեր երկրների ներկայացուցիչներից ստեղծված աշխատանքային խմբերի հետ, մասնակցել քննարկումների, միմյանց հետ կիսվել փորձով ու գիտելիքներով։
Պրակտիկ առաջադրանքներով և իրավիճակային վերլուծություններ
Դասընթացը հագեցած է նաև պրակտիկ առաջադրանքներով և իրավիճակային վերլուծություններով, որոնք առավել արդյունավետ են դարձնում ստացված գիտելիքներն ամրապնդելու ու պահպանելու գործընթացը:
Դասընթացի բովանդակությունը՝ անգլերեն։
Լսարանային քննարկումները՝ հայերեն։

Մասնակցելու պայմաններից է անգլերենի անհրաժեշտ մակարդակի իմացությունը
(հատկապես՝ listening և reading):

Ում համար է այս դասընթացը՝

1.
HR մասնագետների
2.
HR մենեջերների
3.
HR ղեկավարների
4.
Տաղանդների կառավարմամբ զբաղվող մասնագետների և այլն

Դասընթացը նախընտրելի է

հատկապես նրանց համար, ովքեր՝

1.
Աշխատում են ՀՀ-ում գործող ամերիկյան ընկերություններում և ցանկանում են դառնալ որակավորված HR մասնագետ
2.
Ցանկանում են շարունակել իրենց մասնագիտական կարիերան ԱՄՆ-ում
Դասընթացի վայրը
«Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն,
Մ․ Խորենացի 15
Մասնակցության գինը
Ամսական՝ 112,000 դրամ
Դասընթացի մեկնարկը
Մարտի 16
Ընդհանուր տևողությունը
2 ամիս
Դասընթացը տեղի կունենա
Շաբաթական 3 օր