Project Management
Update Aligned
Ներկայումս աշխատաշուկայում մեծ է նախագծերի կառավարման որակավորված մասնագետների պահանջարկը։ Եթե ցանկանում եք խորացնել Ձեր գիտելիքները նախագծերի կառավարման արագ փոփոխվող ոլորտում, ձեռք բերել PMP և CAPM միջազգային որակավորում, դառնալ որակավորված ու պահանջված մասնագետ, ապա ճիշտ պահին հայտնվել եք ճիշտ տեղում։
Skillsoft միջազգային առաջատար կրթական հարթակի կողմից մշակված PMP որակավորման դասընթացի հիման վրա՝ «Ալվարիում»-ն արդեն երկրորդ անգամ կազմակերպում է նոր ֆորմատով լսարանային դասընթաց, որի նպատակն է մասնակիցներին փոխանցել նախագծերի կառավարման ամբողջական գիտելիքներ և նախապատրաստել PMP որակավորման քննությանը։

2021 թվականի հունվարից PMP որակավորման քննության ձևն ու բովանդակությունը փոփոխվում է ու այս դասընթացը ԱՌԱՋԻՆՆԵՐԻՑ է, որի բովանդակությունը ամբողջությամբ թարմացված է և համապատասխանում է PMP որակավորման նոր քննությանը։
PMP որակավորման դասընթացը կօգնի Ձեզ ձեռք բերել նոր ու արժեքավոր գիտելիքներ նախագծերի կառավարման ոլորտում և լիարժեք նախապատրաստվել PMP որակավորման նոր քննությանը։

Ինչու մասնակցել այս դասընթացին

Lսարանային ֆորմատ
Դասընթացն անցկացվում է լսարանային ֆորմատով, ինչը հնարավորություն է ստեղծում ակտիվ քննարկումների, խմբային աշխատանքների և իրական շփման։ Ինչպես նաև, նպաստում է բովանդակության արդյունավետ ընկալմանն ու պահպանմանը։
Փորձառու մենթորներ
Դասընթացում ներգրավված կլինեն փորձառու մենթորներ, ովքեր կուղղորդեն Ձեզ դասընթացի ողջ ընթացքում, կկիսվեն իրենց փորձով ու գիտելիքներով, ինչպես նաև տարբեր հուշումներով։
6-ամսյա բաժանորդագրություն
6-ամսյա բաժանորդագրություն Skillsoft միջազգային կրթական հարթակին, որի շնորհիվ կունենաք հասանելիություն ոչ միայն PMP սերտիֆիկացիոն նախապատրաստական կուրսերին, այլև մի շարք այլ հետաքրքիր, օգտակար ու պահանջված կոնտենտի՝ Բիզնես, Կառավարում, ՏՏ և այլ թեմաներով։
Նոր և հետաքրքիր կապեր
Այս դասընթացը հնարավորություն է նոր և հետաքրքիր կապերի ստեղծման, որը կարող է դառնալ հիմք ոչ միայն կարիերայի աճի, այլև նոր համագործակցության համար։
Online bootcamp
Online bootcamp-երի մասնակցելու հնարավորություն, որոնց շրջանակներում կկարողանաք կապի մեջ լինել տարբեր երկրների ներկայացուցիչներից ստեղծված աշխատանքային խմբերի հետ, մասնակցել քննարկումների, միմյանց հետ կիսվել փորձով ու գիտելիքներով։
Պրակտիկ առաջադրանքներով և իրավիճակային վերլուծություններ
Դասընթացը հագեցած է նաև պրակտիկ առաջադրանքներով և իրավիճակային վերլուծություններով, որոնք առավել արդյունավետ են դարձնում ստացված գիտելիքներն ամրապնդելու ու պահպանելու գործընթացը։
Դասընթացի բովանդակությունը՝ անգլերեն։
Լսարանային քննարկումները՝ հայերեն։

Մասնակցելու պայմաններից է անգլերենի անհրաժեշտ մակարդակի իմացությունը
(հատկապես՝ listening և reading):

PMP որակավորման դասընթացը

նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր՝

1.
հետաքրքրված են նախագծերի արդյունավետ կառավարմամբ
2.
ցանկանում են խորացնել իրենց գիտելիքները նախագծերի կառավարման ոլորտում և դառնալ պահանջված մասնագետ
3.
ունեն նախագծերի կառավարման փորձ և ցանկանում են ստանալ իրենց գիտելիքների միջազգային հավաստագրում՝ PMP որակավորման սերտիֆիկատ
Դասընթացի վայրը
«Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն,
Մ․ Խորենացի 15
Մասնակցության գինը
Ամսական՝ 98,000 դրամ
Դասընթացի մեկնարկը
ՄԱՐՏԻ 15
Կուրսը կազմված է 36 դասից
Ընդհանուր տևողությունը
Մինչև 3 ամիս
Դասընթացը տեղի կունենա
Շաբաթական 3 օր,
ժ․ 18։30-21։00
ԳՐԱՆՑՎԵԼ