Դասընթացի մեկնարկը՝ սեպտեմբերի 14
Ընդհանուր տևողությունը՝ մինչև 3 ամիս
18։30-21։00
Project Management
Որակավորման դասընթաց
«Project Management»
Օրեր ու ժամեր
Վայրը
Գին
«Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն, հասցե՝ Մ․ Խորենացի 15
Find the location.
Click map.
Դասընթացի մեկնարկը՝ սեպտեմբերի 14։
Ընդհանուր տևողությունը՝ մինչև 3 ամիս։
Կուրսը կազմված է 36 դասից։
Դասընթացը տեղի կունենա շաբաթական 3 օր, ժ․ 18։30-21։00։

Դասընթացի ընդհանուր արժեքը՝ 294․000 ՀՀ դրամ
Ներկայումս աշխատաշուկայում մեծ է նախագծերի կառավարման որակավորված մասնագետների պահանջարկը։ Եթե ցանկանում եք խորացնել Ձեր գիտելիքները նախագծերի կառավարման ոլորտում, ձեռք բերել PMP և CAPM միջազգային որակավորում, դառնալ որակավորված ու պահանջված մասնագետ, ապա ճիշտ պահին հայտնվել եք ճիշտ տեղում։

Skillsoft միջազգային առաջատար կրթական հարթակի կողմից մշակված PMP որակավորման դասընթացի հիման վրա՝ Ալվարիումը կազմակերպում է նոր լսարանային դասընթաց, որի նպատակն է մասնակիցներին փոխանցել նախագծերի կառավարման ամբողջական գիտելիքներ և նախապատրաստել PMP որակավորման քննությանը։

Ինչու մասնակցել այս դասընթացին՝
  • Դասընթացն անցկացվում է լսարանային ֆորմատով, ինչը հնարավորություն է ստեղծում ակտիվ քննարկումների, խմբային աշխատանքների և իրական շփման, որն էլ նպաստում է բովանդակության արդյունավետ ընկալմանն ու պահպանմանը։
  • Դասընթացում ներգրավված կլինեն փորձառու մենթորներ, ովքեր կուղղորդեն Ձեզ դասընթացի ողջ ընթացքում, կկիսվեն իրենց փորձով ու գիտելիքներով, ինչպես նաև տարբեր հուշումներով։
  • 6-ամսյա բաժանորդագրություն Skillsoft միջազգային կրթական հարթակին, որի շնորհիվ կունենաք հասանելիություն ոչ միայն PMP սերտիֆիկացիոն նախապատրաստական կուրսերին, այլև մի շարք այլ հետաքրքիր, օգտակար ու պահանջված կոնտենտի՝ Բիզնես, Կառավարում, ՏՏ և այլ թեմաներով։
  • Այս դասընթացը հնարավորություն է նոր և հետաքրքիր կապերի ստեղծման, որը կարող է դառնալ հիմք ոչ միայն կարիերայի աճի, այլև նոր համագործակցության համար։
  • Online bootcamp-երի մասնակցելու հնարավորություն, որոնց շրջանակներում կկարողանաք կապի մեջ լինել տարբեր երկրների ներկայացուցիչներից ստեղծված աշխատանքային խմբերի հետ, մասնակցել քննարկումների, միմյանց հետ կիսվել փորձով ու գիտելիքներով։
  • Դասընթացը հագեցած է նաև պրակտիկ առաջադրանքներով և իրավիճակային վերլուծություններով, որոնք առավել արդյունավետ են դարձնում ստացված գիտելիքներն ամրապնդելու ու պահպանելու գործընթացը:
PMP որակավորման դասընթացը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր՝
  • հետաքրքրված են նախագծերի արդյունավետ կառավարմամբ,
  • ցանկանում են խորացնել իրենց գիտելիքները նախագծերի կառավարման ոլորտում և դառնալ պահանջված մասնագետ,
  • ունեն նախագծերի կառավարման փորձ և ցանկանում են ստանալ իրենց գիտելիքների միջազգային հավաստագրում՝ PMP որակավորման սերտիֆիկատ:
Դասընթացի բովանդակությունը՝ անգլերեն, իսկ լսարանային քննարկումները՝ հայերեն։

Մասնակցելու համար անհրաժեշտ պայմաններից է անգլերենի անհրաժեշտ մակարդակի իմացությունը (հատկապես՝ listening և reading):

Հարցերի կամ մանրամասն տեղեկությունների դեպքում կարող եք զանգահարել +37493340357 հեռախոսահամարով։

Որակավորման դասընթաց